Biostal TВ-30B սառնարան-պայուսակը կարող է հպարտանալ հիմքի մոտ ամրակարված բռնակների առկայությամբ, որոնք դրա հարմարավետ տեղափոխման երաշխիքն են։ Աքսեսուարի ներսում նախատեսված է փայլաթիթեղապատ շերտ, որի մաքրումը կուտակված կեղտից կխլի ընդամենը հաշված րոպեներ։
Biostal TВ-30B-ը կդառնա ձեր անբաժան ուղեկիցը երկար ճամփորդությունների ժամանակ, քանի որ նպաստում է ուտեստների և ըմպելիքների առավելագույն հնարավոր ջերմաստիճանի պահպանմանը 48 ժամվա ընթացքում։ Որպես արտաքին ծածկույթ արտադրողն ընտրել է ամուր հիբրիդային նյութ, որը չի ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությանը և վնասվածքների վաղաժամ առաջացմանը։ Պայուսակի լրացուցիչ առավելությունն է 2 գրպանների առկայությունը, որոնց ներսում դուք հեշտությամբ կտեղավորեք լիարժեք սնվելու համար անհրաժեշտ պարագաները։