Որպեսզի կենդանի վոկալային ելույթների ժամանակ ձեր ձայնը ստանա ծավալային էֆեկտ, և ունկնդրին հասանելի լինեն ամենափոքր նրբություններն ու երանգները, կարևոր է առավելագույն ուշադրություն դարձնել խոսափողին։ Այնպիսի խոսափողին, որ ունկնդիրը լսի միայն ձեր ձայնը՝ առանց կողմնակի աղմուկների «խառնուրդի»։ Եվ այդպիսի աքսեսուար է դառնում Sennheiser XS1 խոսափողը։ Ձայնային ճնշման բարձր մակարդակը, որը պայմանավորված է խոսափողի դինամիկ տեսակով, թույլ է տալիս այն օգտագործել աղմկոտ երաժշտական գործիքների հետ միասին, քանի որ դրանք ոչ մի դեպքում չեն «խլացնի» ձեր ձայնը։ Դրան է նպաստում նաև կարդիոիդային ուղղվածությունը, որը թույլ է տալիս Sennheiser XS1-ին ձայնը որսալ միայն մեկ՝ ամենագլխավոր ուղղությունից։