Revyline RL 025 Baby Panda էլեկտրական ատամի խոզանակը փափուկ մազմզուկներով խնամքով է ազդում էմալի վրա և չի վնասում լնդերը։ Այն նախատեսված է 1-ից մինչև 5 տարեկան երեխաների համար։ Ձայնային տեխնոլոգիայի շնորհիվ ստեղծվում է X-Waves կավիտացիայի էֆեկտ․ մածուկի և ջրի խառնուրդը ձևավորում է պղպջակներ, որոնք առաջացնում են հարվածային ալիքներ՝ ատամնափառն ու կեղտը հեռացնելու համար։ Իրանն ունի պանդայի պատկերով էրգոնոմիկ ձև և պաշտպանված է ջրի ներթափանցումից՝ IPX7 ստանդարտով։
Խոզանակն ունի աշխատանքի 4 ռեժիմ՝ առանց վիբրացիայի, մազմզուկների տատանման ցածր ամպլիտուդով և փոքր վիբրացիայով, րոպեում 16000 և 20000 տատանման հաճախականությամբ։ Դրանք փոխարկվում են հաջորդաբար՝ մեկ կոճակի սեղմումով։ 2 րոպեի թայմերը՝ հիշեցմամբ, թույլ է տալիս պահպանել մաքրման գործընթացի տևողությունը։ Revyline RL 025 Baby Panda էլեկտրական ատամի խոզանակը մատակարարվում է 2 փոխարինվող գլխիկներով։ Սարքի ինքնավար աշխատանքն իրականացվում է AAA մարտկոցից։