Innostyle S600LV-16 եղրևանագույն պայուսակը նախատեսված է 16” էկրանի անկյունագծով նոութբուքի պահպանման և տեղափոխման համար։ Արտադրանքը պատրաստված է պոլիեսթերի և պոլիուրեթանի համադրությունից, նյութն ամուր է, խիտ, ջրի կաթիլներ չի անցկացնում, կայուն է կեղտոտման նկատմամբ։ Կոշտ կառուցվածքի շնորհիվ պայուսակը հուսալիորեն պաշտպանում է համակարգիչը վնասվածքներից՝ ընկնելու, հարվածի դեպքում։
Innostyle S600LV-16 պայուսակը ներսից ունի փափուկ աստառ, որն օգնում է խուսափել նոութբուքի կորպուսի քերծվածքներից։ Մոդելում նախատեսված է մեկ մեծ բաժանմունք ՀՇ-ի համար, ինչպես նաև կա երկու արտաքին գրպան, որտեղ կարելի է դնել լիցքավորիչը, փաստաթղթերը, անձնական իրերը։ Բոլոր բաժանմունքները փակվում են շղթայով։ Տեղափոխման հարմարավետության համար նախատեսված է բռնակ։