BQ CM1007 Steel-black արծաթագույն կաթիլային սրճեփը 900 W հզորությամբ եփում է սև սուրճ։ 1500 մլ ծավալով ջրամբարում կարելի է մեկ անգամից եփել 250-ական մլ ծավալով ըմպելիքի 5-6 բաժակ։ Նման մոդելը հարմար կլինի 2-4 հոգանոց ընտանիքի կամ փոքր գրասենյակի համար։ Պատրաստման համար օգտագործվում են աղացած հատիկներ։ Տաքացման սալիկի շնորհիվ ձեր սուրճը կմնա տաք, քանի դեռ սարքը չի անջատվել։ Հետաձգված մեկնարկի գործառույթը թույլ է տալիս ըմպելիքը եփել կոնկրետ ժամի։
BQ CM1007 Steel-black կաթիլային սրճեփը պատրաստված է մետաղից և պլաստիկից։ Սրվակն ապակյա է, թափանցիկ և թույլ է տալիս միշտ տեսնել ջրամբարի լցվածության մակարդակը։ Մոդելը հագեցած է նեյլոնե, բազմակի օգտագործման ֆիլտրով։ Կանոնավոր օգտագործման դեպքում այն բավականացնում է մոտավորապես 60 եփման համար։ Ֆիլտրը հեշտությամբ լվացվում է հոսող ջրի տակ։ Սարքի աշխատանքին կարելի է հետևել էկրանին կամ ցուցիչների օգնությամբ։ Հակակաթիլային համակարգը կանխում է սուրճի թափվելը տաքացնող վահանակի և իրանի վրա։ Թնդության կարգավորումը թույլ է տալիս ստանալ տարբեր հագեցվածության և դառնության մակարդակով ըմպելիք։