GARLYN MG-1000 մոխրագույն էլեկտրական մսաղացը հարմար է փափուկ չսառեցված միսը փոքր չափաբաժիններով աղալու համար։ 1800 Վտ հզորությամբ սարքն ունակ է 1 րոպեում պատրաստել 2 կգ աղացած միս։ Հետադարձ ընթացքի (ռևերս) կոճակը թույլ է տալիս հեռացնել կամ կրկին աղալ ջլերն ու խցանված կտորները։ Պաշտպանության համակարգն անջատում է շարժիչը ծանրաբեռնվածության կամ գերտաքացման դեպքում։
GARLYN MG-1000-ը համալրված է աղացած մսի տարբեր խտության ստացման համար նախատեսված 5 մմ և 7 մմ անցքերի տրամագծով երկու սկավառակով։ Լրակազմում առկա են գլխադիրներ երշիկների և կեբբեի պատրաստման համար։ Հրիչը մսի և այլ մթերքների մատուցումը դարձնում է անվտանգ։ Հանովի դանակն ու պտուտակամամուլը պատրաստված են դեֆորմացիաների նկատմամբ կայուն չժանգոտվող պողպատից։ Ծծիչներով ոտքերը թույլ չեն տալիս սարքին սահել սեղանի վրայով աշխատանքի ընթացքում առաջացող թրթռոցների պատճառով։