ASUS PRIME B650-PLUS մայր պլատան ապահովում է բարձր արտադրողականությամբ ապարատային հարթակի հավաքում, կայունություն և հուսալիություն։ Այն իրականացված է սև տեքստոլիտի վրա՝ արծաթագույն հովացման տարրերով և որակյալ բաղադրիչներով։ Լիաչափ ձևաչափի մոդելն առաջարկում է AM5 բնիկով AMD պրոցեսորի, մինչև 4 DIMM DDR5 օպերատիվ հիշողության մոդուլների, PCI-E x16 բնիկներում մի քանի գրաֆիկական ադապտերների տեղադրում։ Տարողունակ պահոցի ստեղծումը հնարավոր է 4 SATA բնիկների և 2 M.2 միակցիչների օգնությամբ։
ASUS PRIME B650-PLUS պլատան հագեցած է 2.5 Գբիթ/վ ցանցային կարգավորիչով՝ ինտերնետին կայուն միացման համար։ Կողային մասի պորտերի և միակցիչների օգնությամբ կարելի է միացնել տարբեր սարքեր։ Լարային ինտերֆեյսների ցանկում են՝ USB Type-A և Type-C, DisplayPort, HDMI, աուդիո։