Ներկառուցվող սպասք լվացող մեքենա Indesit DI 4C68-ը տեղավորում է մինչև 14 սպասքի հավաքածու, հարմար է 4-5 և ավելի անձից բաղկացած ընտանիքի համար։ Սպասքը տեղադրվում է երկու մակարդակով։ Զամբյուղի բարձրությունը կարելի է կարգավորել մեծ կաթսա տեղադրելու համար։ Հարմար է 82–87 սմ չափսի խորշերում ներկառուցման համար։
Indesit DI 4C68 սպասք լվացող մեքենան ստացել է աշխատանքային 6 ռեժիմ՝ 35° C ջերմաստիճանում 30 րոպեանոց արագ ցիկլը հարմար է ամենօրյա սպասքը լվանալու համար, ինտենսիվ 70° C-ը՝ ուժեղ կեղտոտվածության և մեծ քանակությամբ ճարպի դեմ պայքարելու համար, ավտոմատ 40-65°-ը ինքնուրույն կարգավորում է ջերմաստիճանը և ժամանակը։ Push&Go-ի օգնությամբ կարելի է գործարկել սովորական ցիկլը մեկ հպումով՝ առանց կարգավորումների։ «Էքստրա չորացում» ֆունկցիան թույլ է տալիս ստանալ ամբողջությամբ չոր սպասք, որը կարելի է միանգամից դնել սեղանին կամ հավաքել պահարանում։ Ցանկացած ռեժիմում կարելի է միացնել «կիսով չափ բեռնումը», և մեքենան կծախսի ավելի քիչ ջուր և էներգիա։ Առկա է հետաձգված մեկնարկի ռեժիմ՝ թայմերը կարելի է սահմանել ցանկացած ժամանակ մինչև 24 ժամ ժամկետով։
Իոնափոխանակիչը փափկեցնում է ջուրը, պաշտպանում աշխատանքային մասերը կրաքարային նստվածքից։ Դուռը բացվում է ավտոմատ կերպով ցիկլի ավարտից հետո, ինչը նաև արագացնում է սպասքի չորացումը։ Դռան տակ հատակին լուսային կետը ցույց է տալիս ընթացիկ աշխատանքային ցիկլը կամ դրա ավարտը, ծանուցում է սխալների մասին։