ZDK AirProT16 օդի խոնավացուցիչը ուլտրաձայնային տատանումների միջոցով ջուրը վերածում է մանր դիսպերսված գոլորշու։ Սարքավորումն առանձնանում է անաղմուկ աշխատանքով։ Աղմուկի մակարդակը կազմում է 30 դԲ։ Սա կարելի է համեմատել ժամացույցի տկտկոցի հետ և թույլ է տալիս սարքը տեղադրել նույնիսկ մանկասենյակում։ Մոդելը հագեցած է 3 լ տարողությամբ տարայով և կարող է աշխատել առանց ընդմիջման 10 ժամվա ընթացքում։ Ժամանակաչափը թույլ է տալիս սահմանել մշակման ավարտի ճշգրիտ ժամանակը։ Նախատեսված է գոլորշու մատակարարման արագությունը կարգավորելու հնարավորություն։ Դուք կկարողանաք միացնել ինտենսիվ գոլորշիացում շոգ, տոթ եղանակին կամ թույլ գոլորշի ամենօրյա օգտագործման համար։
ZDK AirProT16 օդի խոնավացուցիչն ունի պարապուրդային աշխատանքից պաշտպանություն։ Ջրի նվազագույն քանակի դեպքում կամ դրա բացակայության դեպքում սարքն ինքնաշխատ կերպով անջատվում է։ Իրանի վերին մասում առկա է բռնակ տեղափոխման հարմարավետության համար։