Honor MagicBook 15 BMH-WDQ9HN նոութբուքը հարմար է տնային և գրասենյակային աշխատանքի համար։ 15.6" անկյունագծով անշրջանակ էկրանով մոդելն ընդգրկում է NTSC 45% գունային տարածությունը։ IPS մատրիցը ցուցադրում է պայծառ և հագեցած պատկեր՝ 1920x1080 կետայնությամբ։ Գունահաղորդման հստակությունը պահպանվում է էկրանի դիտման լայն անկյունների շնորհիվ։ Որ կողմից էլ նայեք էկրանին, պատկերը կլինի միատեսակ որակյալ։ Honor MagicBook 15 BMH-WDQ9HN-ը պատրաստված է թեթև ալյումինե իրանով։ Դրա վրա նախապես տեղադրված ՕՀ չկա։ Սարքն ապահովում է կայուն աշխատանք՝ արագագործության բարձր ցուցանիշներով։ Դա 6-միջուկանի ճարտարապետությամբ AMD Ryzen 5 5500U պրոցեսորի շնորհիվ է։ Այն մշակում է բոլոր գործընթացները՝ աշխատելով 8 ԳԲ ծավալով DDR4 հիշողության հետ համատեղ։ Ֆայլերի հուսալի պահպանման համար տեղադրված է 512 ԳԲ ծավալով SSD կրիչ։ Դրա շնորհիվ համակարգը և հավելվածներն ակնթարթորեն բեռնվում են՝ առանց երկար սպասելու։