Transcend TS-RDF5R քարտ-ռիդերը սարք է, որի միջոցով հիշողության քարտերով տվյալների փոխանցումը ԱՀ, նոութբուք և հակառակ ուղղությամբ այլևս խնդիր չի լինի։ Դուք կկարողանաք դա անել արագ, առանց լարերի մեջ խճճվելու՝ միաժամանակ օգտագործելով մի քանի քարտ։ Սարքը հատկապես հարմար է, եթե Ձեր համակարգիչը հագեցած չէ հիշողության քարտերի համար բավարար քանակությամբ պորտերով, այնպես որ Դուք կխնայեք շատ ժամանակ և ուժ։
Այն առանձնանում է SuperSpeed USB 3.1 արտադրողական ինտերֆեյսով և Ultra High Speed SDHC/SDXC սերնդի հիշողության քարտերը, ինչպես նաև microSDHC/SDXC հիշողության քարտերն աջակցելու հնարավորությամբ։ 90 ՄԲ/վ-ը կարդալու և գրելու առավելագույն արագությունն է։ Transcend TS-RDF5R-ը կոմպակտ և ֆունկցիոնալ սարք է, որը միշտ կարելի է վերցնել Ձեզ հետ՝ առաջադրանքներն օպերատիվ կերպով կատարելու համար։