տվյալների փոխանցման և սնուցման հեռավորությունը՝ մինչև 250 մ, Default/VLAN/Extend աշխատանքային ռեժիմ
Չափսեր և քաշ
Լայնություն
177.5 մմ
Խորություն
104 մմ
Բարձրություն
26 մմ
Չափսեր, քաշը փաթեթով
Քաշը փաթեթավորմամբ
1.582 կգ
Նկարագրություն
Tenda TEF1110P-8-102W կոմուտատորը միավորում է առաջադեմ տեխնոլոգիաներն ու լայն հնարավորությունները, ինչի շնորհիվ կարող է հիանալի ընտրություն դառնալ մասնավոր միջավայրում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի պայմաններում օգտագործելու համար։ Մասնավորապես, այս մոդելի օգնությամբ հնարավոր է գոյություն ունեցող ցանցերի ստեղծումը կամ բարելավումը, տեսահսկման, IP հեռախոսակապի և այլ նմանատիպ լուծումների կազմակերպումը։
Tenda TEF1110P-8-102W կոմուտատորը պատկանում է չկառավարվող տիպին՝ Store and Forward կոմուտացիայով, որի դեպքում սարքը ոչ միայն կարդում է ստացողի հասցեն, այլև վերլուծում է ստացվող տվյալները սխալների առկայության առումով։ Բացի այդ, այս մոդելն ապահովում է անվտանգության տարբեր արձանագրություններ, ինչը ցանցում աշխատանքը դարձնում է անվտանգ։ Սարքավորումների միացման համար կոմուտատորի դիմային վահանակի վրա նախատեսված է 10 ցանցային պորտ, որոնցից 8-ը՝ PoE սնուցմամբ։ Սարքն աչքի է ընկնում նաև MAC հասցեների մեծ աղյուսակով, ինչը լրացուցիչ նպաստում է միաժամանակյա միացումների մեծ քանակին և կայուն բարձր արտադրողականությանը։
Կոմուտատորն առանձնանում է նաև կոմպակտ չափսերով, ինչի հաշվին կարող է տեղադրվել անմիջապես սեղանին։ Օգտագործման հարմարավետության համար դիմային վահանակի վրա տեղակայված է լուսադիոդային ինդիկացիա։ Որպես սնուցման աղբյուր օգտագործվում է 220 Վ ցանցը։ Մոդելը մատակարարվում է ֆիրմային փաթեթավորմամբ՝ սնուցման մալուխի հետ միասին։