Սև գույնի յուրօրինակ կորպուսով Tenda AC10 v3.0 Wi-Fi ռոուտերն ունի 4 արտաքին չհանվող ալեհավաք, ինչը նախատեսում է դրա աշխատանքը միաժամանակ երկու տիրույթում՝ 2.4 GHz և 5 GHz։ Դրանք ապահովում են ազդանշանի բարձր հզորություն (20 dBm), ինչի շնորհիվ կապը կլինի կայուն՝ անկախ ընդունող սարքի տեղակայությունից։ Wi-Fi կապի արձանագրությունները (WPA, WPA-PSK, WPA2, WPA2-PSK), ծնողական վերահսկողության գործառույթը, TCP/UDP ֆիլտրումը և ներկառուցված միջցանցային էկրանը ռոուտերը դարձնում են առավելագույնս անվտանգ։
Tenda AC10 v3.0 Wi-Fi ռոուտն աշխատում է MU-MIMO բազմահոսք տվյալների փոխանցման տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ազդանշանը փոխանցել միացված սարքերին բարձր արագությամբ և կայունությամբ։ Ռոուտերի կորպուսի վրայի 3 LAN պորտերը նախատեսում են լարային միացման հնարավորություն մինչև 1000 Mbit/s արագությամբ։ Դրա շնորհիվ կարելի է դիտել 4K տեսանյութեր և խաղալ առցանց խաղեր։ Ռոուտերի կարգավորումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով։