Scarlett SC-HB42F39 ընկղմվող տիպի բլենդերը թույլ կտա ձեզ արագ և հեշտությամբ պատրաստել կոկտեյլ, մանկական սնունդ կամ ապուր-պյուրե։ Բլենդերն ունի բավականին հզոր (750 Վտ) շարժիչ, ինչն ապահովում է տարբեր խտության մթերքների, այդ թվում՝ սառեցվածների, մանրացման և խառնման հնարավորություն։ Steel Pro պողպատից պատրաստված մետաղական մանրացուցիչի դանակները ունակ են մշակել ինչպես սառը, այնպես էլ տաք բաղադրիչներ։ Կախված մթերքներից և անհրաժեշտ վերջնական արդյունքից՝ կարելի է ընտրել ներկայացված 2 արագություններից մեկը։
Scarlett SC-HB42F39 բլենդերում նախատեսված է տուրբո ռեժիմ, որի շնորհիվ կարելի է նուրբ և փափուկ խտությամբ մթերքներից պատրաստել օդային պյուրե։ Բլենդերով հարմարավետ աշխատանքի համար հավաքածուում ներառված է հարիչ թաթիկ, որն ապահովում է ձվածեղի համար օդային ձվային զանգվածի կամ նրբաբլիթների խմորի պատրաստումը։ Հավաքածուում առկա է նաև 600 մլ տարողությամբ մանրացնող թաս, ինչը թույլ կտա կտրատել և խառնել բաղադրիչներն առանց ցայտելու։ Բլենդերի բոլոր գլխիկները պատրաստված են բարձր ամրության չժանգոտվող մետաղից։