HPE Aruba Instant On 1930 (JL682A) կոմուտատորը կորպորատիվ դասի կառավարվող սարք է, որն օժտված է բարձր ֆունկցիոնալությամբ և արտադրողականությամբ։ Այս մոդելի օգնությամբ դուք կկարողանաք ստեղծել կամ արդիականացնել արդեն իսկ գոյություն ունեցող ցանցը՝ բարձրացնելով դրա կայունությունն ու արդյունավետությունը, կամ դրա հիման վրա տեղակայել տարբեր «ամպային» և լոկալ լուծումներ՝ լինի դա տեսահսկում, թե հեռախոսակապ։ Արտաքին սարքավորումների միացումը կարող է իրականացվել 28 պորտերի միջոցով, որոնցից 4-ը համապատասխանում են SFP տեսակին։
HPE Aruba Instant On 1930 (JL682A) կոմուտատորը պատրաստված է ամուր մետաղական կորպուսում։ Մոդելի չափսերը թույլ են տալիս այն հեշտությամբ տեղադրել անմիջապես սեղանին՝ ապահովելով արագ մուտք դեպի պորտերը, կամ մոնտաժել մասնագիտացված կանգնակներում՝ այլ ցանցային սարքավորումների հետ միասին։ Կոմուտատորի հարմար օգտագործման և նրա աշխատանքային վիճակի ակնառու վերահսկման համար դիմային վահանակին նախատեսված են լուսադիոդային ինդիկատորներ։ Սարքի մատակարարումն իրականացվում է ամրակների հավաքածուի և սնուցման ցանցային մալուխի հետ միասին։