Անխափան սնուցման աղբյուրի (ԱՍԱ) համար նախատեսված Delta DTM 612 կուտակչային մարտկոցը Ձեր անխափան սնուցման աղբյուրի հուսալի աշխատանքի գրավականն է։ Չէ՞ որ որակյալ մարտկոցը ցանկացած ԱՍԱ-ի սիրտն է, որը երաշխավորում է պաշտպանվող տեխնիկայի անվտանգությունը անկայուն լարման կամ էլեկտրաէներգիայի հանկարծակի անջատման հետ կապված հնարավոր տհաճություններից։ Կապարաթթվային այս մարտկոցը պատրաստված է որակյալ նյութերից և երաշխավորված կերպով անխափան կծառայի Ձեզ առնվազն 6 տարի։ 12 Ա∙ժ տարողության դեպքում այս մարտկոցն ունակ է գեներացնել 6 Վ լարում։ Իսկ տվյալ մարտկոցի ներքին դիմադրությունը կազմում է 10 մՕհմ։ Դուք կարող եք վստահ լինել Delta DTM 612-ի հուսալիության մեջ։
Մեկ լիցքավորումը բավարար է, որպեսզի այս մարտկոցը շատ երկար գտնվի Ձեզ էլեկտրաէներգիայով ապահովելու լիարժեք պատրաստ վիճակում։ Իսկ պահպանման վիճակում այս մարտկոցն ունակ է պահպանել լիցքը 2 տարուց ավելի։ Չէ՞ որ դրա ինքնալիցքաթափումը 20 °C-ում կազմում է ընդամենը 3%։ Տվյալ մարտկոցը կշռում է 1.84 կիլոգրամ, իսկ դրա չափսերն են՝ 50x94x151 միլիմետր։