Hotpoint HIS 1B69WS ներկառուցվող սպասք լվացող մեքենան պաշտպանված է արտահոսքից և մեկ ցիկլի համար ծախսում է 10 լ-ից պակաս ջուր։ Միաժամանակ այն ունակ է մաքրել մինչև 10 սպասքի լրակազմ մեկ անգամից, իսկ ճաշասպասքի պարագաների համար այն ունի առանձին զամբյուղ։ Ջրի մաքրության սենսորը հոգ կտանի այն մասին, որ իրերի վրա լվացող միջոց չմնա։ Ավարտին այն ամենը չորացնում է կոնդենսացիոն եղանակով։ Մեքենայի բաքը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ինչի շնորհիվ այն դիմանում է լվացման բազմաթիվ ցիկլերի 35-ից մինչև 70 աստիճան ջերմաստիճանում։
Կառավարման համար Hotpoint HIS 1B69WS-ն ունի աշխատանքի 9 ծրագիր և մեկնարկի հետաձգման թայմեր 9 ժամով։ Ծրագրի նվազագույն ժամանակը կազմում է կես ժամ. դա նշանակում է, որ ընդամենը 30 րոպեում դուք կկարողանաք մաքրել սպասքի մի ամբողջ կույտ։ Աշխատանքի ավարտին դուք կլսեք ձայնային ազդանշան և կտեսնեք հատակին պրոյեկտվող լույսի ճառագայթը։