27 դյույմ անկյունագծով AOC CQ27G2U/BK մոնիտորը կդառնա ձեր ուղեկիցը վիրտուալ իրականության աշխարհում։ Դրա կորաձև տեսքը համադրվում է էկրանի 2560x1440 պիքսել լուծաչափի և LED լուսավորության հետ, ինչի շնորհիվ տեղի ունեցողի մեջ կարելի է ընկղմվել բառացիորեն ամբողջությամբ, այնքան ամեն ինչ իրատեսական է։ Փայլատ ծածկույթը և տեսողության պաշտպանության տեխնոլոգիան աչքերին ապահովում են առավելագույն հարմարավետություն նույնիսկ բազմաժամյա խաղի ժամանակ։
Էկրանի տեսանելի հատվածի չափը՝ 597.72x336.22 մմ, վկայում է այն մասին, որ գեյմերն ունենալու է գործունեության ամենաընդարձակ դաշտը։ AMD FreeSync դինամիկ թարմացման տեխնոլոգիայի շնորհիվ այս գործընթացի հաճախականությունը հասնում է 144 Հց-ի։ AOC CQ27G2U/BK մոնիտորի կառուցվածքում նախատեսված են 4 Վտ հզորությամբ ներկառուցված ակուստիկ համակարգ և ականջակալների ելք։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի մոդելի սև-կարմիր իրանի տպավորիչ դիզայնը և դրա նրբագեղ բարակ տակդիրը։ Մոնիտորը հարմար է կարգավորել ըստ բարձրության և թեքության՝ սեփականատիրոջ հարմարավետության համար։