Panasonic ER-GB70 մազ կտրող մեքենան բազմաֆունկցիոնալ է. այն Ձեզ կօգնի խնամել ոչ միայն սանրվածքը, այլև մորուքը, բեղերն ու այտամորուքը։ Արդյունավետության գրավականն են չժանգոտվող պողպատից սուր սայրերը, որոնք չեն բթանա երկար տարիների աշխատանքի ընթացքում։ Երկարության կարգավորումները թույլ են տալիս ընտրել ցուցանիշներից մեկը՝ 0.5-ից մինչև 20 մմ։
Panasonic ER-GB70-ի առավելությունը շարժունակությունն է՝ շնորհիվ հզոր մարտկոցի, որի լիցքը բավարարում է գրեթե մեկ ժամ անընդմեջ աշխատանքի համար։ Դա թույլ կտա մեքենան Ձեզ հետ վերցնել ճանապարհորդությունների ժամանակ և միշտ կատարյալ տեսք ունենալ։ Ջրակայուն կորպուսը կծառայի անմիջապես ցնցուղի տակ խոնավ կտրվածք կատարելու, ինչպես նաև օգտագործելուց հետո սայրերը լվանալու համար։ Պարբերաբար մաքրման գործընթաց իրականացնելով հոսող ջրի տակ և հատուկ խոզանակի օգնությամբ՝ Դուք կերկարացնեք սարքի ծառայության ժամկետը։ Հավաքածուի բոլոր տարրերը հարմար է պահել հատուկ պատյանում։