TP-Link TL-SG3428X կոմուտատորն իրենից ներկայացնում է ֆունկցիոնալության և բարձր արտադրողականության համադրություն, որը հիանալի ընտրություն կլինի կորպորատիվ ցանցի ստեղծման ու արդիականացման, IP-հեռախոսակապի ծավալման, ինչպես նաև տեսահսկման համակարգերի համար։ Սարքի կառավարվող տեսակն ապահովում է օգտագործման լայն հնարավորություններ, իսկ պաշտպանության տարբեր տեխնոլոգիաների աջակցությունը ձեր աշխատանքը ցանցում կդարձնի անվտանգ։ Կոմուտատորն առանձնանում է միացման լայն հնարավորություններով. այս մոդելի դիմային վահանակի վրա տեղակայված է բարձր թողունակությամբ 28 ցանցային միացք, որոնցից 4-ը SFP տիպի են։
TP-Link TL-SG3428X կոմուտատորը պատրաստված է ամուր կորպուսում՝ արտաքին ազդեցություններից հուսալի պաշտպանությամբ։ Մոդելի չափսերը թույլ են տալիս այն հեշտությամբ տեղադրել հենց աշխատանքային սեղանին կամ հեռահաղորդակցական սարքավորումների հատուկ դարակաշարում։ Օգտագործման հարմարավետության համար սարքը հագեցած է դիմային վահանակի լուսադիոդային ինդիկացիայով։ Կոմուտատորի փաթեթը ներառում է սնուցման ցանցային մալուխ և ամրակների հավաքածու։