Full-Tower ձևաչափի GIGABYTE AORUS C700 GLASS [28300-AC700G-1CKR] իրանը մշակված է հատուկ գեյմերների համար։ Այն առանձնանում է ARGB լուսավորությամբ և մի քանի կողմից թափանցիկ ապակյա վահանակներով յուրահատուկ ձևավորմամբ։ Շասսիի ներքին կառուցվածքը նախատեսում է լիաչափ մայրական սալիկի, մինչև 490 մմ երկարությամբ գրաֆիկական արագացուցիչի, մինչև 10 հատ 3.5 և 2.5 դյույմանոց կրիչների, մինչև 8 հովացուցիչների, հեղուկային հովացման համակարգի և այլ հզոր բաղադրիչների տեղադրում։ Ի սկզբանե իրանում նախատեղադրված է 5 հովացուցիչ, որոնք նպաստում են հզոր բաղադրիչներից ջերմության արագ հեռացմանը։ Ծրագրավորվող ARGB լուսավորությունը թույլ է տալիս ստեղծել սեփական գեյմերական ոճը։ GIGABYTE AORUS C700 GLASS-ի մուտքի/ելքի վահանակի վրա առաջարկվում են չորս USB 3.0 պորտ, մեկ USB Type-C ստանդարտի պորտ, HDMI տեսաելք, RGB լուսավորության և հովացուցիչների կառավարման ստեղներ, ինչպես նաև երկու աուդիո միակցիչ։