3 V լարմամբ Varta Lithium CR1/3N մարտկոցը հարմար է հեռակառավարման վահանակների, ռադիոկառավարվող խաղալիքների, ավտոմեքենաների ազդանշանային համակարգերի, բժշկական չափիչ սարքերի, հաշվիչների, լապտերների և այլ դյուրակիր տեխնիկայի հետ օգտագործման համար։ Լիթիումային տեխնոլոգիայի շնորհիվ սնուցման տարրն առանձնանում է մեծացված տարողությամբ և կայուն լարմամբ։ Դա երաշխավորում է սարքի տևական աշխատանքը և անխափան գործունեությունը։ Հնարավոր է Varta Lithium CR1/3N մարտկոցի շահագործումը -55-ից մինչև +70°C շրջակա միջավայրի ջերմաստիճանում։