CS Medica RP-65-M փոխարինվող գլխիկը լավագույնս հարմար է CS Medica CS-465-M մոդելի էլեկտրական ատամի խոզանակի համար։ Գլխիկի փոխարինումը թույլ է տալիս երկարացնել սարքի ծառայության ժամկետը և պահպանել մաքրման բարձր որակը։ Աքսեսուարը պատրաստված է որակյալ նյութերից, ուստի կծառայի երկար։ Գլխիկները խորհուրդ է տրվում փոխարինել 3 ամիսը մեկ։
CS Medica RP-65-M փոխարինվող գլխիկը նրբորեն մաքրում է ատամները՝ կանխելով էմալի մաշվածությունը, ինչպես նաև չվնասելով լնդերը։ Գլխիկի հիմքը պատրաստված է պլաստիկից։ Գլխիկի հատուկ ձևի շնորհիվ մազիկները որակյալ մաքրում են ատամները նույնիսկ դժվարհասանելի վայրերում։