Rapoo H120 սև գույնի լարային վրադիր ականջակալները հարմար են գրասենյակային աշխատանքի, տեսակոնֆերանսների, մեսենջերներով շփման համար։ Դրանք վերարտադրում են ստերեոձայն։ Փակ ակուստիկ կառուցվածքով մոդելը թույլ է տալիս կենտրոնանալ երաժշտության կամ զրույցի վրա նույնիսկ աղմկոտ վայրերում։ Ճկուն, շարժական ոտիկի շնորհիվ դուք կարող եք ճշգրիտ կարգավորել խոսափողի դիրքը այնպես, որ այն հստակ որսա ձեր ձայնը։ Աղմուկի չեղարկման համակարգը մարում է կողմնակի ձայներն ու խանգարումները։ Դրա շնորհիվ զրուցակիցը լսում է միայն ձեզ՝ առանց ֆոնային աղմուկի։
Rapoo H120 լարային ականջակալներն ունեն թեթև, փափուկ ամբուշյուրներ, որոնք չեն ճնշում գլուխը և անհարմարություն չեն առաջացնում երկարատև կրելու դեպքում։ Գլխակալը կարելի է կարգավորել գլխի տարբեր չափսերի համապատասխան։ Ականջակալը միանում է համակարգչին, սմարթֆոններին և ցանկացած այլ սարքի USB Type-A մալուխի կամ jack 3.5 մմ աուդիոմիակցիչի միջոցով։ Լարի վրա կա կոճակ՝ խոսափողը կառավարելու համար։