27 դյույմանոց MSI 274QF E20 մոնիտորը 2560x1440 կետայնությամբ նախատեսված է խաղերի և կոնտենտի հետ աշխատանքի համար։ Rapid IPS մատրիցան ապահովում է պիքսելի 0.5 մվ արձագանքման ժամանակ՝ դինամիկ տեսարաններն առանց հետքի ցուցադրելու համար։ 121% sRGB և 92% DCI-P3 գունային ընդգրկույթով մոնիտորը ճշգրիտ փոխանցում է երանգները ֆիլմերում և խաղերում։ 93% Adobe RGB-ի աջակցությունը թույլ է տալիս տեսնել գույները նկարում կամ լուսանկարում այնպես, ինչպես դրանք կերևան տպագրության ժամանակ։ AI Vision տեխնոլոգիան լուսավորում է մութ հատվածները և բարձրացնում հագեցվածությունը՝ մութ տեսարանների ավելի լավ տեսանելիության համար։ Մոնիտորն ունի ցանկացած ֆոնի վրա նկատելի վիրտուալ նշանառության գործառույթ։ Adaptive-Sync տեխնոլոգիան և թարմացման 200 Հց հաճախականությունը վերացնում են կադրի պատռվածքները և օգնում ավելի լավ կողմնորոշվել էկրանին տեղի ունեցող իրադարձություններում։ MSI 274QF E20-ը պատրաստված է սև կորպուսով՝ թեքվող տակդիրով։ Եռակողմ անշրջանակ դիզայնը հարմարավետ է դարձնում մի շարքով մի քանի մոնիտորների հետ աշխատանքը։ Մոդելում նախատեսված է աուդիո ելք ականջակալների համար և 2 վիդեո պորտ՝ կցորդներին, ԱՀ-ին և այլ սարքերին միանալու համար։ Միակցիչների ուղղահայաց դասավորության շնորհիվ մալուխները չեն խանգարում աշխատանքային տարածքին։