Eurolux ОК-EU-1500 կոնվեկտորը կտաքացնի ձեզ և տնեցիներին ցուրտ աշնանային երեկոներին՝ առանց սենյակում թթվածնի այրում առաջացնելու։ Իրանի ստորին հատվածում տեղադրված տաքացուցիչ տարրն ակնթարթորեն բարձրացնում է ներս մտած օդի ջերմաստիճանը, որից հետո այն շերտավարագույրների միջոցով վերադառնում է սենյակ։ Տնային օգնականը չի հիասթափեցնի օգտատերերին հանկարծակի խափանմամբ, քանի որ պաշտպանիչ տեխնոլոգիան ժամանակին կդադարեցնի դրա աշխատանքը՝ գերտաքացումից խուսափելու համար։
Eurolux ОК-EU-1500 կոնվեկտորի հիմքում հայտնվել են հենակ-ոտքեր, որոնք հանդիսանում են այս կամ այն հատակածածկույթի վրա կայուն ֆիքսման երաշխիք։ Կառավարման մեխանիկական վահանակն անփոխարինելի է տաքացման ջերմաստիճանը և հզորության աստիճանը կարգավորելու համար։ Կառուցվածքով նախատեսված ռետինապատ ներդիրներով անիվները նպաստում են մոդելի արագ տեղափոխմանն անհրաժեշտ վայր։