Սև գունային լուծմամբ Ocypus Iota A62 BK պրոցեսորային հովացուցիչը կարող է հեռացնել և ցրել մինչև 260 Վտ ջերմային էներգիա, որն անջատվում է ԿՊ-ի կողմից ծանրաբեռնվածության տակ։ Պղնձաալյումինե հիմքով, ալյումինե ընդարձակ ռադիատորով և երկու 120 մմ-անոց հովացուցիչներով հովացման մոդուլը համատեղելի է պրոցեսորային տարբեր տեսակի սոկետների հետ։ Հիմքից դեպի ռադիատոր ջերմության առավել ամբողջական փոխանցման համար համակարգի կառուցվածքում կիրառված են 6 մմ տրամագծով 6 ջերմային խողովակներ։
Ocypus Iota A62 BK պրոցեսորային օդային հովացման համակարգը տեղադրվում է ջերմահաղորդիչ մածուկի շերտի վրա՝ ԿՊ-ի ջերմարտադրիչ կափարիչին։ Հովացուցիչի օդափոխիչներն աշխատում են ավտոմատիկայի ղեկավարմամբ և, կախված պրոցեսորի ծանրաբեռնվածությունից, պտտվում են 500-ից մինչև 2000 պտ/ր հաճախականությամբ։ Բաղադրիչի իրանի վրա առկա է լուսադիոդային էկրան՝ կենտրոնական պրոցեսորի ընթացիկ ջերմաստիճանը ցուցադրելու համար։