AKG D5S խոսափողը թույլ կտա ձեզ փայլել ցանկացած բեմում՝ անկախ դրա չափսերից և դահլիճում գտնվող ունկնդիրների քանակից։ Այս մոդելի անհերքելի առավելությունն է բարձր զգայունությունը կողմնակի աղմուկների նվազագույն մակարդակով, որն ապահովված է սուպերկարդիոիդային ուղղվածությամբ։ Ինչպես նաև այս խոսափողով աշխատելու ընթացքում ձեզ չեն խանգարի մեխանիկական աղմուկները՝ դրա մտածված կառուցվածքի շնորհիվ։ Տվյալ դինամիկ մոդելը կատարյալ լուծում կդառնա վոկալ պարտիաների կատարման և ձայնագրման համար։
AKG D5S ձեռքի խոսափողն ունի լավ զգայունություն, որի ցուցանիշը հավասար է -52 դԲ-ի։ Փափուկ կտորե պատյանը, որը ներառված է ներկայացված սարքի հավաքածուի մեջ, թույլ կտա անվտանգ պահպանել և տեղափոխել այն։ Տվյալ խոսափողի հարմարավետ օգտագործմանը նպաստում են դրա էրգոնոմիկ չափսերը (185.2x51 մմ) և փոքր քաշը (340 գ)։ Հաճախականության տիրույթը գտնվում է 70-ից մինչև 20000 Հց սահմաններում։