Lomond 2100055 ինքնասոսնձվող թուղթն ունիվերսալ է. այն հարմար է լազերային և թանաքային տպիչների համար։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատկերի որակը կլինի գերազանց նույնիսկ տպագրության բարձր արագության պայմաններում։ Փաթեթում կա A4 ձևաչափի 50 թերթ, որոնք բաժանված են 105x59.4 մմ չափսի 10-ական մասերի։ Այդպիսի տարրերը շատ հարմար են ծանրոցների համար հասցեական բլոկներ տպելու համար, բայց կարող են օգտագործվել նաև ցանկացած այլ նպատակներով։
Lomond 2100055-ի վրա քսված պերմանենտ սոսինձն ապահովում է գերազանց կպչունություն ամենատարբեր մակերեսների հետ և կայուն է ջերմության ազդեցության նկատմամբ։ Նույնիսկ արևի տակ երկար գտնվելու դեպքում պիտակը չի պոկվի իր տեղից։