Արծաթագույն Acer Aspire 3 A315-24P-R25G նոութբուքը պատրաստված է դասական պլաստիկե կորպուսով՝ լիաչափ ստեղնաշարով և ստանդարտ թաչփադով, 15.6 դյույմանոց էկրանով։ 45% NTSC գունային ընդգրկույթի ապահովումը բավարար է համակարգիչն աշխատանքի, ուսման և ժամանցի համար օգտագործելուն։ Անփայլ ծածկույթը մեղմացնում է էկրանին ընկնող լամպերի և արևի շողերը։
4-միջուկանի AMD Ryzen 3 պրոցեսորի հզորությունը բավարար է տեսանյութերի հարմարավետ դիտման, համացանցում աշխատելու, փաստաթղթերի և աղյուսակների հետ գործ ունենալու համար։ 8 ԳԲ LPDDR5 ՕՀՀ-ն թույլ չի տալիս նոութբուքին կախել բազմաֆունկցիոնալ ռեժիմում աշխատելիս։ Տեղադրված է 256 ԳԲ արագագործ SSD կուտակիչ՝ առանց ՕՀ-ի։ Acer Aspire 3 A315-24P-R25G-ին կարելի է միացնել 2 արտաքին դիսփլեյ HDMI-ի և USB Type-C-ի միջոցով, բարձրախոսներ կամ խոսափողով ականջակալներ 3.5 մմ jack-ի միջոցով, տարբեր ծայրամասային սարքեր USB-ով կամ Bluetooth-ով։ LAN պորտ չունեցող մոդելն ապահովում է ցանց դուրս գալը Wi-Fi 6 անլար մոդուլի միջոցով։