Անկախ տեղադրման տեսակի MAUNFELD EVI.292-BK էլեկտրական եփման մակերեսը բաղկացած է սև գույնի փայլատ ապակեկերամիկական վահանակի վրա տեղադրված 2 ինդուկցիոն այրիչներից։ Այրիչներից յուրաքանչյուրն ունի էքսպրես-տաքացման տարբերակ, ինչի շնորհիվ կերակուր պատրաստելուն կարելի է անցնել այն միացնելուց անմիջապես հետո։ Ինչպես նաև այրիչները համալրված են սպասքի առկայության ճանաչման տարբերակով։
3.8 կՎտ միացման հզորության դեպքում մոդելն ունի ջերմաստիճանի կարգավորման 9 մակարդակ։ Մնացորդային ջերմության ինդիկատորի առկայության շնորհիվ սնունդը կարելի է հասցնել անհրաժեշտ թանձրության նույնիսկ անջատված այրիչի դեպքում։ MAUNFELD EVI.292-BK էլեկտրական եփման մակերեսն առավելագույնս անվտանգ է օգտագործման մեջ. այն արգելափակում է իր աշխատանքը խոնավության ներթափանցման դեպքում, ինչպես նաև ունի ավտոանջատման գործառույթ գերտաքացման ժամանակ և պաշտպանված է սենսորային կառավարմանը երեխաների միջամտությունից։