ORAL-B Vitality Pro D103.413.3 էլեկտրական ատամի խոզանակը ներկայացված է մանուշակագույն պլաստիկից ջրանցիկ կորպուսում։ Դրան համապատասխանում են ORAL-B-ի բոլոր գլխիկները, բացի iO սերիայից, ինչը թույլ կտա հեշտությամբ փոխարինել դրանք։ Գլխիկի կլոր ծայրակալը կատարում է ետադարձ-պտտական շարժումներ, ինչի շնորհիվ ատամների մակերեսն ավելի լավ է մաքրվում։ Խոզանների հատուկ դասավորությունը նախատեսում է դրանց խորը թափանցումն ատամների միջև, ինչը կօգնի հեռացնել սննդի բոլոր մնացորդները։ Կապույտ խոզանները ժամանակի ընթացքում գունաթափվում են, ինչը կհիշեցնի գլխիկը փոխարինելու անհրաժեշտության մասին։
ORAL-B Vitality Pro D103.413.3 էլեկտրական ատամի խոզանակն ունի մաքրման երեք ռեժիմ՝ ամենօրյա, խնայող և էքստրախնայող։ Դա թույլ կտա ընտրել օպտիմալը՝ կախված ատամի էմալի վիճակից։ Ներկառուցված մարտկոցն ապահովում է սարքի աշխատանքը 32 րոպեի ընթացքում։ Դրա լիցքավորման համար օգտագործվում է մեկմետրանոց մալուխով տակդիր։ Թայմերի առկայությունը կօգնի պահպանել մաքրման ժամանակը՝ 2 րոպե։ Յուրաքանչյուր 30 վրկ-ը մեկ այն տալիս է թրթռացող ազդանշան՝ մաքրման գոտին փոխելու անհրաժեշտության մասին։