Cablexpert mini DisplayPort - HDMI անցումային հարմարիչը կօգնի միացնել սարքավորումները։ Այն ունի կոմպակտ չափսեր։ Հարմարիչը պատրաստված է ամուր պլաստիկե կորպուսով, որը պաշտպանում է բոլոր հիմնական տարրերը։
Ապրանքի գույնը սև է։ Դիզայնը պարզ է՝ առանց ավելորդ դետալների։ Անցումային հարմարիչը կարելի է միացնել տարբեր սարքավորումների, այն ապահովում է նաև Apple նոութբուքերի աջակցություն։
Cablexpert mini DisplayPort - HDMI մոդելը լրացուցիչ ծրագրային ապահովման կարիք չունի։ Հնարավոր է լինում արագ միացնել հարմարիչը՝ առանց բարդ կարգավորումներ կատարելու անհրաժեշտության։
Տվյալ արտադրանքն ապահովում է HDMI 1.3 ստանդարտը։ Ազդանշանը փոխանցվում է թվային ձևաչափով, այն չի աղավաղվում և պահպանվում է բարձր որակը։ Դուք կարող եք լիարժեք օգտվել անցումային հարմարիչից, դրա հետ որևէ խնդիր չի առաջանում։
Այս մոդելում կիրառվում է mini DisplayPort խրոցակ։ Այն օգտագործվում է սարքի միացքի մեջ տեղադրելու համար։ Մալուխի միացումն իրականացվում է HDMI բնիկին։ Կարևոր է հաշվի առնել միակցիչների տեսակը՝ Ձեր սարքավորման հետ համատեղելիությունը որոշելու համար։ Անցումային հարմարիչը արտաքին սնուցման կարիք չունի։