Timson 2416 [ուլտրամանուշակագույն] կոշիկի էլեկտրական չորանոցը + հավաքածուի մեջ մտնող կոշիկի սպունգն ու գդալը թույլ կտան ոչ միայն չորացնել թրջված կոշիկները, այլև ոչնչացնել դրանց մեջ առկա տհաճ հոտերը, ինչպես նաև իրականացնել Ձեր կոշիկի խնամքի ամբողջական համալիրը։ Timson 2416 մոդելը նախատեսված է մեկ զույգ կոշիկի միաժամանակյա չորացման համար։ Այս սարքի կանոնավոր օգտագործման դեպքում Դուք կկարողանաք կանխել կոշիկի ներսում բակտերիաների և սնկիկների առաջացումը։
Արտադրության հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ այս չորանոցը չի վնասում Ձեր կոշիկը, չի դեֆորմացնում և չի ձգում այն։ Այս սարքում նախատեսված են հատուկ կոնվեկցիոն պատուհաններ, որոնց միջոցով ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցում են արտադրանքի ներսը և ազատում այն սնկիկից։ Մեկ զույգ կոշիկի արդյունավետ մշակման համար կպահանջվի վեցից տասը ժամ։