Edifier R1042BT 2.0 բարձրախոսները իրենցից ներկայացնում են հզոր և հարմարավետ ստերեոհամակարգ տնային օգտագործման համար։ Իր հնարավորությունների շնորհիվ տվյալ մոդելը կապահովի ֆիլմերի հարմարավետ դիտում մեծ էկրանի առջև, ինչպես նաև ամենատարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում։ Տվյալ համակարգի ընդհանուր հզորությունը հասնում է 42 W-ի, ինչը կապահովի բավարար ձայնի բարձրություն փոքր և միջին մակերեսով տարածքների համար։ Մոդելի մյուս առանձնահատկությունը հաճախականությունների տիրույթն է, որը ներկայացված է 67-ից մինչև 20000 Hz արժեքներով, ինչը 85 dB-ին համապատասխանող ազդանշան/աղմուկ հարաբերակցության և նվազագույն աղավաղումների հետ միասին կապահովի աուդիոյի որակյալ վերարտադրություն։ Սարքավորմանը միացումը կարող է կատարվել ինչպես լարային միացման օգնությամբ, այնպես էլ Bluetooth արձանագրության միջոցով։
Edifier R1042BT 2.0 բարձրախոսները պատրաստված են ոչ մեծ չափսերով որակյալ MDF իրանով։ Մոդելն առանձնանում է խիստ դիզայնով և հեշտությամբ կլրացնի ցանկացած ինտերիեր։ Վերին եզրին տեղակայված են միացման և ձայնի կարգավորման մեխանիկական կոճակները, իսկ հետևի վահանակին՝ միացման համար նախատեսված միակցիչները։ Բարձրախոսները միմյանց միացված են մալուխով։ Աշխատանքի համար օգտագործվում է 220 V ցանցը։