Սև գույնի ASUS TUF Gaming A15 FA506NF-HN018 նոութբուքը հագեցած է մինչև 3.3 ԳՀց հաճախականությամբ 6-միջուկանի AMD Ryzen 5 7535HS պրոցեսորով և հարմար է գրաֆիկական խմբագրիչներում աշխատելու և խաղերի համար։ Օպերատիվ հիշողության ծավալը հավասար է 16 ԳԲ-ի, և կա այն 2 անգամ մեծացնելու հնարավորություն։ Համակարգիչը համալրված է 512 ԳԲ SSD-ով, որն ավելի խնայող է, լուռ և արագ, քան HDD-ն։ 4 ԳԲ վիդեոհիշողությամբ նոութբուքերի համար նախատեսված NVIDIA GeForce RTX 2050 տեսաքարտը AMD Radeon 660 M-ի հետ համատեղ թույլ է տալիս խաղալ համակարգչային խաղեր առանց հապաղումների։ 15.6 դյույմ անկյունագծով և Full HD 1920x1080 կետայնությամբ էկրանը թույլ է տալիս հստակ տեսնել մանր դետալները, ինչը կարևոր է տեքստի և գրաֆիկայի հետ աշխատելիս։ ASUS TUF Gaming A15 FA506NF-HN018-ն ունի Ethernet պորտ՝ մինչև 1 Գբիթ/վրկ տվյալների փոխանցման արագությամբ, ինչը թույլ է տալիս դիտել 4K ձևաչափով ֆիլմեր առցանց։