BOYA BY-M3D կոնդենսատորային տիպի խոսափողային հավաքածուն լավագույնս հարմար է հարցազրույցների, տեսահոլովակների և այլ բովանդակության ձայնագրման համար։ Հավաքածուն բաղկացած է երկու ծոցագրպանի (լավալիեր) խոսափողներից, որոնք հատուկ սեղմակների օգնությամբ հուսալիորեն ամրանում են հագուստին։ Սմարթֆոններին, պլանշետներին միանալու համար առկա է USB Type-C միակցիչ։
BOYA BY-M3D խոսափողային հավաքածուն ունի բազմակողմանի ուղղվածություն և ձայնագրում է հաճախականությունների լայն տիրույթում, ինչը թույլ է տալիս ստանալ բարձր որակի ձայնագրություն։ -40 դԲ զգայունությամբ մոդելը նվազեցնում է կողմնակի աղմուկների ազդեցությունը։ Սարքն ունի պաշտպանություն քամուց և խոնավությունից, հարմար տեղափոխման համար առկա է պայուսակ։