Canon EOS R100 Kit 18-45mm F4.5-6.3 IS STM հայելազուրկ ֆոտոխցիկն ունի սև գույնի ալյումինե համաձուլվածքից պատրաստված ամուր և թեթև կորպուս։ Դրանում տեղադրված է 24.1 Մպ կետայնությամբ CMOS մատրից, ինչի շնորհիվ կադրերը ստացվում են հստակ և վառ։ Դեմքի ճանաչմամբ Dual Pixel ավտոֆոկուսացման համակարգը թույլ կտա հեշտությամբ ֆիքսել անհրաժեշտ պահը։ Օպտիկական կայունացուցիչով օբյեկտիվն ապահովում է մանրամասն պատկեր առանց խոտանումների և աղմուկի՝ շարժման մեջ տեսանկարահանման ժամանակ։
Canon EOS R100 հայելազուրկ ֆոտոխցիկում օգտագործվում է ստեղծագործական օգնականի գործառույթը, որը թույլ կտա անհրաժեշտ փոփոխություններ կատարել նկարահանված կադրերում և ավելացնել էֆեկտներ՝ դրանք ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ծրագրերի ընտրության և կարգավորման համար օգտագործվում են ֆոտոխցիկի կորպուսի վրայի կոճակները։ 3 դյույմանոց էկրանին հարմար է դիտել մենյուն, լուսանկարները և տեսանյութերը։ Էլեկտրոնային տեսաորոնիչն օգնում է ճիշտ որոշել անհրաժեշտ կադրը։ Խցիկի և սմարթֆոնի միջև կապն իրականացվում է Bluetooth-ի կամ Wi-Fi-ի միջոցով։ Ներկառուցված մարտկոցն ապահովում է տեսանկարահանում մոտ 110 րոպե տևողությամբ։