Մոխրագույն կորպուսով Digma A6 Plus էլեկտրոնային գիրքը հագեցած է 6-դյույմանոց էկրանով՝ E-Ink Carta տեխնոլոգիայով, որն ապահովում է էջերի վերանկարման նվազագույն էֆեկտ։ 758x1024 կետայնությունը 212 ppi պիքսելային խտության հետ միասին երաշխավորում է տեքստի լավ դետալիզացիա և հստակություն։ Ներկառուցված լուսավորությունը թույլ կտա կարդալ նույնիսկ լիակատար մթության մեջ՝ առանց տեսողությանը վնաս հասցնելու։ Մոդելն ապահովում է ոչ միայն տեքստային և գրաֆիկական, այլև աուդիո ձևաչափեր, ինչի շնորհիվ այն կարող է օգտագործվել աուդիոգրքեր լսելու համար։
Digma A6 Plus էլեկտրոնային գիրքն աշխատում է Android 8.1 օպերացիոն համակարգի ղեկավարմամբ և ունի ներկառուցված Wi-Fi մոդուլ։ Դուք կկարողանաք գրքեր ներբեռնել համացանցից և սարքի վրա տեղադրել անհրաժեշտ ծրագրեր։ Ֆայլերի պահպանման համար նախատեսված է 32 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև մոդելը կարելի է համալրել մինչև 256 ԳԲ ծավալով հիշողության քարտով։ Ամրացված էկրանը չի վախենում քերծվածքներից և մաշվածությունից։ Ինքնավար աշխատանքի համար նախատեսված է 2200 մԱժ տարողությամբ լիթիում-պոլիմերային մարտկոց, որը լիցքավորվում է USB Type-C միակցիչի միջոցով։ Մատակարարման հավաքածուի մեջ ներառված է պատյան։