Smeg KLF04PGEU էլեկտրական թեյնիկը, որը ներկայացված է կորպուսի գրավիչ կանաչ-արծաթագույն երանգով, ուշադրություն է գրավում 50-ականների յուրօրինակ ռետրո դիզայնով։ Մոդելը ստացել է ստանդարտ 1.7 լ տարողություն, ինչը լիովին բավարար կլինի 2-3 հոգանոց ընտանիքի համար։ 360 աստիճանով պտտվող հիմքն ապահովում է հարմարավետություն սարքն օգտագործելիս։ Սարքի քթամասում նախատեսված է չժանգոտվող պողպատից հանովի ֆիլտր, որի շնորհիվ եռման ջրի հետ միասին ձեր բաժակի մեջ նստվածքի մասնիկներ չեն ընկնի։ Թաքնված տաքացուցիչ տարրի շնորհիվ թեյնիկը հարմար է լվանալ ներսից։
2400 Վտ-ին հավասար բարձր հզորության ցուցանիշի շնորհիվ Smeg KLF04PGEU թեյնիկի մոտ ջուրը եռացնելու վրա նվազագույն ժամանակ է ծախսվում։ Սարքն ավտոմատ անջատվում է ջրի 100 աստիճան ջերմաստիճանին հասնելիս, ինչպես նաև թեյնիկը հիմքից վերցնելիս։ Ներկայացված մոդելի առավելություններից մեկը ջրի ջերմաստիճանի պահպանման գործառույթն է, որը ձեզ կազատի կրկնակի եռացնելու անհրաժեշտությունից և կօգնի բացահայտել սիրելի թեյի ու սուրճի ըմպելիքների հարուստ համն ու բույրը։