ինքնաախտորոշում, ջրահեռացման ճկափողի երկարությունը 1.5 մ., լցնող գուլպանի երկարությունը 1.5 մ, կարգավորվող ոտքեր, արտահոսքից պաշտպանություն
Չափսեր
Լայնություն
45 սմ
Բարձրություն
81 սմ
Խորություն
55 սմ
Խորությունը բաց դռնով
105.4 սմ
Նկարագրություն
Ներկառուցվող CANDY CDIH 2D1047-08 սպասք լվացող մեքենան նախատեսված է մինչև 10 սպասքի հավաքածուի մաքրման համար՝ մինչև 9 լ ջրի ծախսով։ Լվացման ավարտին ճաշի պարագաները կչորացվեն կոնդենսացիոն եղանակով։ Սարքն ունի սպասքի տեղադրման համար նախատեսված 2 զամբյուղ, որոնք կարգավորվում են ըստ բարձրության։ Մոդելն ունի աշխատանքի 7 ծրագիր, որոնցից ամենակարճը տևում է ընդամենը 32 րոպե։ Այս սարքով բյուրեղապակին կամ խիստ աղտոտված կաթսաները լվանալը նույնքան հեշտ է՝ պարզապես ընտրեք ցանկալի ծրագիրը։ Անհրաժեշտության դեպքում մեքենայի աշխատանքն ավելի ուշ գործարկելու համար հարմար է ակտիվացնել մինչև 23 ժամ հետաձգման ժամաչափը։
Օգտագործման անվտանգության համար CANDY CDIH 2D1047-08-ն ունի մասնակի պաշտպանություն արտահոսքից և գերլցումից։ Ինքնաախտորոշման տեխնոլոգիան ծառայում է մեքենայի սարքինության հեշտ վերահսկման համար։ Այս մոդելի ևս մեկ առավելությունն այն է, որ այն ամբողջությամբ թաքնվում է խոհանոցային կահույքի մեջ։