Լողացող գլխիկով Braun S9 SES 9-030 էպիլյատորը ճշգրիտ հարմարվում է մարմնի ուրվագծերին։ MicroGrip տեխնոլոգիայով չժանգոտվող պողպատից 40 պինցետները որսում և հեռացնում են 0.5 մմ-ից սկսած երկարությամբ մազիկները։ Սարքում նախատեսված է արագության 2 ռեժիմ՝ մաշկի զգայունությունը հաշվի առնելով հարմարեցնելու համար։ SensoSmart սենսորը տեղեկացնում է մաշկի վրա ճնշման մասին։ Կարմիր լուսային ազդանշանը նախազգուշացնում է ավելորդ սեղմման և գործադրվող ուժը շտկելու անհրաժեշտության մասին։ SmartLight լուսավորությունը բարելավում է բարակ և բաց գույնի մազիկների տեսանելիությունը էպիլյացիայի գործընթացում։ Խոնավապաշտպան կորպուսով Braun S9 SES 9-030 էպիլյատորը նախատեսում է ցնցուղի տակ կամ լոգարանում օգտագործելու հնարավորություն։ Ռետինապատ ծածկույթը երաշխավորում է հարմարավետ բռնում։ Սափրող գլխադիրը նախատեսված է հատկապես զգայուն հատվածների մշակման համար։ Տրիմեր-գլխադիրը թույլ է տալիս հստակ առանձնացնել էպիլյացիայի գոտին։ Կուտակիչը երաշխավորում է էպիլյատորի մինչև 50 րոպե ինքնավար աշխատանք։