ADATA XPG Lancer RGB օպերատիվ հիշողությունն աչքի է ընկնում լուսավորությամբ ոճային դիզայնով և հզոր բնութագրերով։ Հավաքածուի մեջ ներառված են 32-ական ԳԲ ծավալով DDR5 սերնդի երկու մոդուլ։ 6000 ՄՀց հաճախականությամբ աշխատանքի, ցածր հապաղումների և բարձր թողունակության շնորհիվ ADATA XPG Lancer RGB ՕՀ-ն երաշխավորում է ապարատային հարթակի արտադրողականության բարձրացում։ AMD EXPO և Intel XMP տեխնոլոգիաների աջակցությունն ապահովում է արագացման (overclocking) հնարավորություն։ Ալյումինե վահանակներն արդյունավետորեն հեռացնում են ջերմությունը հիշողության չիպերից և համալրված են ներկառուցված լուսադիոդներով եռանկյուն ներդիրով։ Լուսավորությունը նախատեսում է RGB գունապնակի կարգավորում և սինխրոնիզացիա։