CASO VC 11 վակուումային փաթեթավորիչը խոհանոցային տեխնիկայի լայն ճանաչում ունեցող արտադրողի մոդել է։ Սարքի խնդիրն է մթերքի թարմությունը պահպանել հնարավորինս երկար ժամանակ։ Օգտվելով վակուումային փաթեթավորիչից՝ դուք կպաշտպանեք մթերքները և պատրաստի կերակուրները դրսից ներթափանցող օդից, ինչը նշանակում է՝ կապահովեք երկարատև պահպանման պայմաններ։
CASO VC 11 վակուումային փաթեթավորիչն ունի ինտուիտիվ հասկանալի կառավարման վահանակ։ Մոդելն ապահովում է զոդման կարի մինչև 300 մմ լայնություն։ Առկա է աշխատանքային ռեժիմի, սնուցման, կառավարման կոճակների և զոդման ինդիկացիա։ Փաթեթավորիչը չի առանձնանում էներգիայի զգալի սպառմամբ․ մոդելի առավելագույն սպառվող հզորությունը 120 Վտ է։
Վակուումային փաթեթավորիչի իրանը պատրաստված է պլաստիկից։ Իրանի գերակշռող գույնը արծաթագույնն է։ Մոդելի հավաքածուի մեջ ներառված են 20x30 սմ չափի 10 տոպրակներ։ Վակուումային փաթեթավորիչի եզրաչափերն են 355x85x145 մմ։ Սարքի քաշը 1160 գ է։ Վակուումային փաթեթավորիչը մատակարարվում է գրավիչ արտաքին տեսք ունեցող տուփով։