Սև գույնի Cablexpert IEC C5 - CEE 7/7 սնուցման մալուխը թույլ է տալիս էլեկտրասարքերը միացնել 220 V ցանցին։ Այն հագեցած է վարդակներին միանալու համար նախատեսված CEE 7/7 միակցիչով։ Խրոցակի Գ-աձև կառուցվածքն աքսեսուարը դարձնում է հարմար սահմանափակ տարածությունում միացման համար։ IEC C5-ի միջոցով մալուխը միանում է ԱՀ-ի սնուցման բլոկներին, պրոյեկտորներին, ինչպես նաև AV-սարքերին, դյուրակիր աուդիո բարձրախոսներին։
0.75 մմ² կտրվածքով Cablexpert IEC C5 - CEE 7/7 լարը նախատեսված է 2.2 կՎտ ծանրաբեռնվածության համար՝ 10 A առավելագույն հոսանքի ուժի դեպքում։ 1 մ մալուխի երկարությունը բավարար է տեխնիկան վարդակի մոտակայքում միացնելու համար։ Այն պատրաստված է պղնձից, ուստի ունի բարձր էլեկտրահաղորդականություն, ճկունություն և պլաստիկություն։ Լարը դիմանում է տևական մեխանիկական ազդեցություններին։