1300 Վտ հզորությամբ արծաթագույն Dreame Pocket High-speed Hair Dryer մուլտիսթայլերը չորացնում է մազերը իոնների գեներացման միջոցով, ինչի շնորհիվ խոպոպները դառնում են փափուկ և փայլուն, ինչպես նաև չեն էլեկտրականանում։ Սառը օդի մատակարարումն ավելի անվտանգ է բարակ մազերի համար, քանի որ ավելի քիչ է ազդում դրանց կառուցվածքի վրա։
Dreame Pocket High-speed Hair Dryer մուլտիսթայլերն աշխատում է ջերմաստիճանի 4 ռեժիմով և 2 հնարավոր արագությամբ։ Ներկառուցված տվիչը հնարավորություն է տալիս վերահսկել ջերմաստիճանը և նվազեցնել այն՝ սարքի գերտաքացումը և չափազանց տաք օդով մազերի վնասումը կանխելու համար։ Ռեժիմը կարելի է կարգավորել բռնակի առջևի մասում գտնվող կոճակների միջոցով։ Լրացուցիչ հավաքածուում ներառված է 2 կցորդ՝ մեկը խոպոպներ գանգրացնելու, իսկ երկրորդը՝ մազափնջերը հարթեցնելու և ձգելու համար։