Ga.Ma T742 / T312 մազ կտրող մեքենան իրենից ներկայացնում է ֆունկցիոնալ հավաքածու գլխի, ինչպես նաև քթի և ականջների մազերը կտրելու համար։ Այն օգտագործում է պողպատե հանովի սայր՝ ուժեղացված տիտանե ծածկույթով։ Դա թույլ է տալիս ստանալ սահուն անցումներով կտրվածք։ Կորպուսի վրայի կարգավորիչի և հանովի գլխիկների օգնությամբ կարելի է փոխել կտրման երկարությունը 0.8-14.5 մմ սահմաններում։ Մոդելն ապահովում է երկարության 25 կարգավորում։ Սայրը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հավաքածուի խոզանակը։
Ni-Mh մարտկոցի շնորհիվ սարքը կարող է աշխատել մինչև 45 րոպե։ Ga.Ma T742 / T312 հավաքածուի տրիմերը պատրաստված է կոմպակտ կորպուսով, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հեռացնել ավելորդ մազերը ականջներում և քթում։ Հանովի գլխիկով սարքն աշխատանքի համար օգտագործում է AA մարտկոց։ Սայրերի երկարատև աշխատանքի համար խորհուրդ է տրվում դրանք պարբերաբար յուղել հավաքածուի յուղով։