Vitek VT-2262 BK վարսահարդարիչը տպավորում է իր արտադրողականությամբ. դրա հզորությունը հավասար է 2.3 կՎտ-ի։ Դուք կկարողանաք արդյունավետորեն կառավարել սարքի աշխատանքը. կախված ձեր առջև դրված խնդրից՝ կարող եք ընտրել օդի մատուցման 2 արագություններից մեկը և ջերմաստիճանային 4 ռեժիմներից մեկը, ներառյալ սառը օդի մատուցումը։ Վարսահարդարիչի առավելությունն է տաքացման և օդի հոսքի անկախ կարգավորման հնարավորությունը։ Արտադրողը նախատեսել է տուրմալինային իոնացում, որը բարերար ազդեցություն է ունենում ձեր մազերի առողջության վրա։
Vitek VT-2262 BK վարսահարդարիչի կորպուսը ներկված է գործնական սև գույնով և ունի հակասահքային ծածկույթ։ Սարքը պահելը հարմար է. բռնակի վրա առկա է կախելու օղակ։ Վարսահարդարիչի ցանցային լարի երկարությունը հավասար է 1.8 մ-ի. դուք լիովին ապահովված կլինեք տեղաշարժման ազատությամբ։ Առկա է հանովի ֆիլտր։ Մատակարարման լրակազմի մեջ ներառված են պրոֆեսիոնալ մակարդակի կոնցենտրատոր գլխիկ և հրահանգ։ Սարքի քաշը 600 գ է. դուք անհարմարություն չեք զգա նույնիսկ վարսահարդարիչի երկարատև օգտագործման դեպքում։ Մոդելը փաթեթավորված է ներկայանալի տեսք ունեցող տուփի մեջ։