Հավասարաչափ բովված հացի կամ բատոնի կտորները՝ համեմված այս կամ այն միջուկներով, Ձեր անկեղծ թուլությո՞ւնն են։ Այդ դեպքում Ձեզ արժե տնային օգնականների զինանոցին ավելացնել մեխանիկական կառավարման տարրերով Galaxy GL 2908 տոստերը, որոնց միջոցով Դուք ակնթարթորեն կընտրեք առավել հարմար պարամետրերը։
Galaxy GL 2908 տոստերն ունակ է ոչ միայն բովել հացաբուլկեղենի կտորը տնեցիների նախասիրություններին համապատասխան, այլև հալեցնել կրուասանները։ Ավտոմատ կենտրոնացման գործառույթը նպաստում է հավասարաչափ ոսկեգույն կեղևի ստեղծմանը։ Ակտիվացնելով տաքացման ռեժիմը՝ Դուք կկարողանաք ախորժելի տեսք հաղորդել արդեն պատրաստված տոստերին։ Լրակազմում նախատեսված բաղադրատոմսերի գիրքը հենց տեղին կլինի՝ ամեն օր տնեցիներին այս կամ այն խոհարարական նրբություններով զարմացնելու համար։