Razer Kraken X USB լարովի ականջակալները թեթև և հարմարավետ ականջակալներ են, որոնք մշակվել են խաղային աշխարհում խորը ընկղմվելու համար։ Ականջն ընդգրկող ամբուշյուրներով մոդելն ունի ամրացում փափուկ նյութից պատրաստված գլխակալի վրա, ինչը նպաստում է բացարձակ հարմարավետությանը սարքի երկարատև կրման ժամանակ։ Դրան նպաստում են նաև մարմնին հաճելի ամբուշյուրները, որոնք պատրաստված են հիշողության էֆեկտով փափուկ փրփուրից։ Գլխակալի աղեղի վրա առկա է փափուկ բարձիկ, ինչը նպաստում է լարվածության թուլացմանը։
Խաղի ընթացքում սարքն ապահովում է գերազանց ձայնամեկուսացում։ Ակնոցների համար անցուղիների առկայությունն ականջակալները դարձնում է հարմարավետ յուրաքանչյուրի համար։ Ականջակալների առանձնահատկությունը 7.1 ֆորմատի տարածական ձայնի ցուցադրումն է, ինչի շնորհիվ ձեռք է բերվում ձայնի ճշգրիտ դիրքորոշում, ուստի Դուք կկարողանաք չափազանց ճշգրիտ որոշել այն ուղղությունը, որտեղից գալիս է ձայնը, որպեսզի հակառակորդը Ձեզանից չթաքնվի։ Razer Kraken X USB-ն հագեցած է կարդիոիդային խոսափողով, որը թույլ է տալիս ճշգրիտ փոխանցել ձայնը՝ կողքից և հետևից կտրելով ֆոնային ձայները։